ԱՄՆ պետքարտուղարությունը կասեցրել է «գրին քարտի» խաղարկությունը

ԱՄՆ պետքարտուղարությունը կասեցրել է ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը բազմազանության արտոնագրի (գրին քարտ) խաղարկության շրջանակում։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ DV-2027 ծրագրի վերաբերյալ այս պահին նոր հայտարարություններ առկա չեն։

Որոշումն ընդունվել է Բրաունի համալսարանում տեղի ունեցած հրաձգության և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսորի սպանության դեպքերից հետո, որոնցում կասկածվում է DV ծրագրով ԱՄՆ մուտք գործած անձը:

ԱՄՆ պետքարտուղարությունից հայտնում են, որ այս դադարը թույլ կտա վերանայել ծրագրի ստուգման և զտման ընթացակարգերը (vetting protocols): Նպատակն է բացահայտել գործընթացի խոցելի կողմերը և երաշխավորել, որ վիզա ստացողները սպառնալիք չեն ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության կամ հասարակական անվտանգության համար:

Ըստ նոր ուղեցույցի՝ դիմորդները կարող են շարունակել ներկայացնել հայտեր և հաճախել հարցազրույցների, սակայն որևէ վիզա չի տրամադրվելու: Արդեն նշանակված հարցազրույցները չեն չեղարկվի:

Պետքարտուղարությունը հստակեցրել է նաև, որ սույն որոշումը չի չեղարկում արդեն իսկ տրամադրված վավեր վիզաները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն