Ռուսաստանն Ուկրաինայի դեմ տարվա ամենախոշոր հարձակումներից մեկն է սկսել | azatutyun.am

azatutyun.am  Ռուսական ուժերն այսօր տարվա ընթացքում հրթիռային հարվածների ամենախոշոր ալիքներից մեկն են հասցրել Ուկրաինային: Կա առնվազն չորս զոհ (Խարկովում), մի քանի վիրավորներ, որոնց թիվը դեռ հստակ չէ:

Մայրաքաղաք Կիևում էլեկտրաէներգիայի արտակարգ անջատումներ են տեղի ունեցել ենթակառուցվածքների վնասման պատճառով:

Ուկրաինական «ՈւկրԷներգո» ցանցային օպերատորը հայտնել է, որ Կիևում էլեկտրաէներգիայի մատակարարման արտակարգ սահմանափակումներ են մտցվել:

Ուկրաինական մասնավոր «ԴՏԵԿ» էներգետիկ ընկերությունը հայտարարել է, որ ռուսական հարձակումը լրջորեն վնասել է իր ջերմային էլեկտրակայաններից մեկի սարքավորումները:

Ռուսաստանը 2022 թվականի փետրվարից՝ Ուկրաինա ներխուժման սկզբից ի վեր բազմիցս հարվածել է Ուկրաինայի էներգահամակարգին:

Ուկրաինական Տելեգրամ ալիքները հայտնել են, որ գիշերվա ընթացքում մեկ ժամում արձակվել է մոտ 20 բալիստիկ հրթիռ:

Ռուսաստանից որևէ մեկնաբանություն չի հնչել այդ հարվածների վերաբերյալ։

Այսօրվա հարվածների կենտրոնում է հայտնվել նաև Խարկովը, ավերվել են շենքեր, բռնկվել են հրդեհներ: Փրկարարները փլատակներից դուրս են բերել երկու քաղաքացու:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն