Կառավարությունը նախատեսում է ընդլայնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի ծառայության ժամկետն ու պատվովճարի չափը | armenpress.am

armenpress.am Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոփոխություններ է առաջարկում Զինված ուժերի «Պաշտպան հայրենյաց» ծրագրում:

Մամուլի ասուլիսի ընթացքում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ գործող 5 տարվա պայմանագրից բացի, զինծառայողները հնարավորություն կունենան կնքել ևս 2 կամ 5 տարով պայմանագիր:

«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը 5 տարով է, իսկ ծառայության ավարտին տրվում է 5 մլն դրամ պատվովճար։ Պայմանագիրն ավելացնում ենք ևս 2 և 5 տարով, որի արդյունքում՝ 1.5 մլն դրամ կտրվի 2 տարվա համար, իսկ 5 տարի ծառայելու պարագայում՝ ևս 5 մլն դրամ, այսինքն՝ 10 տարվա ընթացքում, 10 մլն դրամ պատվովճար»,- ասաց Պապիկյանը:

Պաշտպանության նախարարը նշեց՝ այս պահին «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն է իրականացնում 4234 զինվորական, որոնց թիվը շարունակաբար աճում է:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն