Ներդրման պահից մինչև հիմա մասնակից զինծառայողների 73 տոկոսը հաղթահարել է ատեստավորման շեմը. Սուրեն Պապիկյան | 1lurer.am

1lurer.am Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ շատ է կարևորում ատեստավորման գործընթացը։

«Սա մի ծրագիր է, որի մասին արդեն բոլորը գիտեն, բայց մանրամասներին, գուցե, ոչ բոլորն են տիրապետում։ Սրա արդյունքում ատեստավորվող զինծառայողները կարող են իրենց գոյություն ունեցող աշխատավարձին ավելացնել 205-470 հազար դրամ աշխատավարձ։ Սա էական բավարարում է և մեծապես փոխել է պատկերացումը բանակի մասին։ Սա նաև զինծառայողների մոտիվացիայի և վերաբերմունքի մասին է, որը էապես փոփոխության է ենթարկվել։

Կարող եմ նշել, որ ներդրման պահից մինչև հիմա մասնակիցների 73 տոկոսը հաղթահարել է ատեստավորման շեմը։ Սա էական արդյունք եմ համարել, եթե հաշվենք, որ սկզբնական տարում այդ թիվը մի քանի անգամ պակաս էր»,- ասաց Պապիկյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն