Պետքարտուղարությունը Թրամփի կառավարման առաջին տարում չեղարկել է ավելի քան 100 000 վիզա | armenpress.am

armenpress.am ԱՄՆ պետքարտուղարությունը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կառավարման գրեթե մեկ տարվա ընթացքում չեղարկել է ավելի քան 100 000 վիզա, այդ թվում՝ 8000 ուսանողական վիզա։ Այս մասին գերատեսչությունը տեղեկացրել է X սոցիալական հարթակի իր էջում։

«Պետքարտուղարությունը չեղարկել է ավելի քան 100 000 վիզա, այդ թվում՝ 8000 ուսանողական վիզա և 2500 մասնագիտացված վիզա այն անհատների համար, ովքեր ԱՄՆ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում են հայտնվել հանցավոր գործունեության համար։ Մենք կշարունակենք արտաքսել այս հանցագործներին՝ Ամերիկայի անվտանգությունն ապահովելու համար», – նշված է հայտարարության մեջ։

Դոնալդ Թրամփը 2025 թ. հունվարին ԱՄՆ նախագահի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելուց հետո հայտարարել էր, որ իր երդմնակալությունից առաջ մոտ 25 միլիոն մարդ անօրինական կերպով մուտք է գործել երկիր. նա խոստացել է դադարեցնել բոլոր անօրինական ներթափանցումները։ Թրամփի խոսքով՝ վերջին շրջանում ոչ մի անօրինական ներգաղթյալ մուտք չի գործել ԱՄՆ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն