Գեղարքունիքի հողօգտագործողները ստացել են 2024-2025 թթ-ի կարկտահարությունների վնասների դիմաց մասնակի փոխհատուցումները

Գեղարքունիքի մարզի 1482 հողօգտագործող պետության կողմից ստացել է 2024-2025 թվականների ընթացքում գրանցված կարկտահարությունների վնասների դիմաց մասնակի փոխհատուցումները։

Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, կարկտահարության պատճառած վնասների դիմաց տրվել է 67 միլիոն 272 հազար դրամի չափով մասնակի փոխհատուցում։

Մարտունի համայնքում մասնակի փոխհատուցում տրամադրվել է Արծվանիստ, Ծովինար, Լիճք և Գեղհովիտ բնակավայրերի հողօգտագործողներին՝ 13 միլիոն 345 հազար դրամի չափով։

Ճամբարակ համայնքում մասնակի փոխհատուցում տրամադրվել է Ճամբարակ քաղաքի, Վահան, Դրախտիկ և Աղբերք գյուղերի հողօգտագործողներին՝ 22 միլիոն 384 հազար դրամի չափով։

31 միլիոն 541 հազար դրամի չափով մասնակի փոխհատուցում է տրվել Վարդենիս համայնքի Այրք, Կարճաղբյուր, Տորֆավան, Վանևան, Նորակերտ բնակավայրերի հողօգտագործողներին։

2026 թվականի հունվարի 13-ի դրությամբ փոխհատուցման գումարներն ամբողջությամբ վճարվել են կարկտահարությունից տուժած տնտեսություններին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն