Աշխատանքից ազատել եմ այլ երկրի քաղաքացի զավակ ունեցող ՊՆ աշխատակիցներին. Պապիկյան | armenpress.am

armenpress.am Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքից ազատել է իր ղեկավարած գերատեսչության այն աշխատակիցներին, որոնք ունեն այլ երկրի քաղաքացի զավակներ:

Այս մասին Պապիկյանը հայտնեց հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Անմեղության կանխավարկածը հաշվի առնելով՝ ես չեմ կարող դա տարածել նաև այն աշխատակիցների վրա, որոնց զավակներն ազատվել են ծառայությունից հիվանդություն հիմքով, բայց կասկածի որդն ինձ շարունակում է ներսից կեղեքել և ճնշել, որ ես նրանց նկատմամբ նույնպես ուշադիր լինեմ»,- ասաց Պապիկյանը:

Նախարարը հայտնեց, որ ծառայությունից զարտուղի ճանապարհով ազատումները կանխելու համար պարբերաբար վերանայվում է զորակոչին ոչ ենթակա հիվանդությունների ցանկը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն