Զինծառայողները 1.5 տարվա ծառայության ընթացքում կունենան 21-30 օրյա արձակուրդ. Պապիկյան | pastinfo.am

pastinfo.am 1.5 տարվա ծառայության պայմաններում զինծառայողները կունենան 21-30 օր արձակուրդ։ Այս մասին ամփոփելով 2025 պաշտպանական տարին՝ ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Մասնավորապես, սահմանային ծառայություն իրականացնողները ծառայության ընթացքում 30 օր արձակուրդ կունենան, այսինքն, ամեն 6 ամիսը մեկ՝ 10- օրյա արձակուրդ կունենան, իսկ թիկունքային զորամասերում ծառայողները՝ 21- օրյա արձակուրդի հնարավորություն կունենան»։

Նա նաև տեղեկացրեց, որ կատարվել է ևս մեկ փոփոխություն։ «Մեր հայրենակիցները կհիշեն, թե ինչի միջով են անցել երդման արարողության ժամանակ, սկսած որևէ քաղաքում ծանոթ գտնել, տուն կամ հյուրանոց գտնել, զրուցարան՝ բիսեդկա վարձել, կամ կհիշեք՝ մեքենայի կապոտների վրա ուտելիքը փռում էին ու ծնողները զինծառայողին ինչ կարողանային՝ փորձում էին հյուրասիրել։ Բնական է, քանի որ նախկինում զինծառայողն ասոցացվում էր սոված լինելու հետ, հիմա այդպիսի բան չկա, վստահ ասում եմ, իրականությունը հիմա տարբերվում է, բայց մենք օրենսդրական փոփոխություն ենք արել, ըստ որի երդման արարողությունից հետո զինծառայողը կարող է 2 օր գնալ արձակուրդ, ծնողը անգամ կարող է զորամաս չգալ, զինծառայողը երդման արարողությունից հետո կգնա տուն,հետո՝ կվերադառնա»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն