Պապիկյանը հերքում է, որ Սև լճի դիրքերից մեկում ադրբեջանցիները ստուգում են հայ զինվորներին | civilnet.am

civilnet.am  Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հերքում է տարածված տեղեկությունը, թե Սև լճի հատվածում դիրքերից մեկում ադրբեջանցիները ստուգում են հայ զինվորներին։

«Խնդիրը վերաբերվում է դեռևս 2021-ի մայիսին ստեղծված իրադրության մասին։ Խոսքը Սև լճի մի դիրքի մասին է։ Այս պահին մեր զինվորներն անցնում են ադրբեջանական դիրքի կողքով։ Ադրբեջանցիները չեն ստուգում մեր զինվորներին, այո հերքում եմ, այս պահին մենք նման իրականություն չունենք»,- հունվարի 13-ին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց նախարարը։

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ, «ՀայաՔվե» միավորման խորհրդի անդամ Ավետիք Քերոբյանը ՍիվիլՆեթին հայտնել էր, թե Սյունիքում՝ Ադրբեջանի հետ սահամանագծում կամ շփման գծում կան դիրքեր, որտեղ ադրբեջանցիները ստուգում են հայ զինվորներին։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վստահեցնում է՝ այս փուլում հայ և ադրբեջանցի զինվորների միջև լարվածություն չի առաջանում։
«Ընտրանքը հետևյալն է՝ կամ պետք է այդ դիրքը թողնենք, կամ պետք է անցնենք ադրբեջանական դիրքի կողքով։ Դիրքը թողնելու պարագայում դուք ինձ պետք է մեղադրեիք հայրենիքի ինչ-որ հատված զիջելու մեջ, մյուս ընտրանքը՝ նամանամանդ մեր օրերում, երբ ունենք խաղաղություն, այն ինչ նկարագրում եք՝ դա տեղի չի ունենում»,- ասաց Պապիկյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն