Չենք պատրաստվում որևէ երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի հետ սպառազինության մրցավազքի մեջ մտնել․ Պապիկյան | armenpress.am

armenpress.am Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում որևէ երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի հետ մտնել սպառազինության մրցավազքի մեջ, սակայն դա չի նշանակում, որ երկիրը կդադարեցնի զենք-զինամթերքի և ռազմական տեխնիկայի գնումը կամ բանակի արդիականացումը։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նախարարի խոսքով՝ սպառազինության մրցավազքից հրաժարվելը Կառավարության հստակ դիրքորոշումն է։

«Չենք պատրաստվում որևէ երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի հետ մրցավազքի մեջ մտնել, և սա մեր Կառավարության դիրքորոշումն է»,– նշեց նա։

Միաժամանակ Պապիկյանն ընդգծեց, որ դա որևէ կերպ չի նշանակում պաշտպանական կարողությունների զարգացումից հրաժարում։ Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակելու է իրականացնել սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումներ, ինչպես նաև բանակի արդիականացման գործընթացը։ Նախարարը հիշեցրեց, որ այս ուղղությամբ արդեն հրապարակվել են խոսուն թվեր, որոնք, ըստ նրա, դրա վառ վկայությունն են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն