ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը «սարսափած է» Իրանում ցուցարարների նկատմամբ բռնաճնշումներից | azatutyun.am

azatutyun.am ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը «սարսափած է» Իրանում հակակառավարական ցույցերի ժամանակ հարյուրավոր զոհերի, ցուցարարների նկատմամբ աճող բռնաճնշումների մասին հաղորդումներից:

«Խաղաղ ցուցարարների սպանությունները պետք է դադարեցվեն, և ցուցարարներին «ահաբեկիչներ» անվանելը՝ նրանց դեմ բռնությունն արդարացնելու համար անընդունելի է», – ասված է Ֆոլկեր Տյուրքի հայտարարության մեջ:

Իրանում արդեն երրորդ շաբաթն ՝ հակակառավարական ցույցեր են: Երկրում ինտերնետի անջատման պատճառով խիստ սահմանափակ է ստացվող տեղեկատվությունը, հեռախոսային ծառայությունները ևս սահմանափակվել են: ԱՄՆ-ում տեղակայված HRANA իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ դեկտեմբերի 28-ի ցույցերի մեկնարկից ի վեր զոհվել է 599 մարդ՝ 510 ցուցարար և 89 անվտանգության աշխատակից, ձերբակալվածների թիվն անցնում է 10 հազարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն