Իրանը մեղմացրել է որոշ սահմանափակումներ ցույցերի ընթացքում զոհերի աճի ֆոնին | armenpress.am

armenpress.am Իրանը վերջին մի քանի օրվա ընթացքում առաջին անգամ մեղմացրել է որոշ սահմանափակումներ և երկրի բնակիչներին թույլ է տվել բջջային հեռախոսով զանգել արտերկիր։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Նշվում է, որ ինտերնետի հասանելիության և հաղորդագրության ծառայությունների նկատմամբ սահմանափակումները չեն մեղմացվել. հասանելի են միայն կառավարության կողմից հաստատված կայքեր։

Թեհրանում գործակալության աղբյուրները նշել են, որ իրացիները կարողացել են զանգահարել արտերկիր, սակայն արտերկրից զանգեր ընդունել չեն կարողացել։

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է մոտ երկու հազար մարդ, Reuters-ին հայտնել է իրանցի պաշտոնյաներից մեկը՝ պնդելով, թե «ահաբեկիչներն» են մեղավոր քաղաքացիական անձանց և անվտանգության աշխատակիցների մահվան համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն