Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Գոլդեն Ֆլորենս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Բարբյուսի 64/2 շենք): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ լրատվականից։
«Տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ այս կազմակերպությունն աշխատում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով:
Ի մասնավորի՝
«Գոլդեն Ֆլորենս» ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրությամբ պահանջվող պայմաններին»,- ասված է հաղորդագրությունում։