Ջրային պարեկները ապօրինի որսած 222 կգ սիգ են հայտնաբերել

Սևանա լճից սիգի որսի կանխարգելման և դեպքերի բացահայտմանն ուղղված միջոցառումները շարունակում են մնալ ՆԳՆ ոստիկանության ուշադրության կենտրոնում, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները հունվարի 12-ին՝ ժամը 22․20-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 22-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-21070» մակնիշի ավտոմեքենան։ Ավտոմեքենայի սրահի տեսանելի հատվածում եղել են սիգ տեսակի ձկներ։
Ծովակ գյուղի բնակիչ 33-ամյա վարորդը ձերբակալվել և ավտոմեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժին։ Ավտոմեքենայում հայտնաբերվել է 480 սիգ՝ ընդհանուր 222 կգ:

Երիտասարդը հայտնել է, որ ձկները որսացել է Ծովակ բնակավայրի հարակից լճափնյա հատվածից։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն