Սամվել Կարապետյանը ՔԿՀ-ում ունեցել է երկկողմանի թոքաբորբ, որը չի ախտորոշվել․ Վարդևանյան | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում երկկողմանի թոքաբորբ է ունեցել, որը չի ախտորոշվել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց նրա պաշտպանական խմբի Արամ Վարդևանյանը։

«Սամվել Կարապետյանը տնային կալանքի պայմաններում այցելեց բժշկական հաստատություն, կատարեց համալիր բուժստուգում, որը չէր ունեցել շուրջ 7 ամիս, և պարզվեց, որ իր մոտ հետանցումային փուլում գտնվող թոքաբորբ է երկկողմանի, որն ախտորոշվել է՝ ունենալով 2 ամիս վաղեմություն։ Այսինքն՝ մարդը ՔԿՀ-ում ունեցել է երկկողմանի թոքաբորբ, և դա չի արձանագրվել, դուք պատկերացնու՞մ եք պայմանները»,- ասաց նա։

Վարդևանյանն ընդգծեց՝ այս իրավիճակում Սամվել Կարապետյանի կողմից որևէ բողոք սրա վերաբերյալ չի եղել, սակայն պաշտպանները սրա մասին համապատասխան գրություններ են ուղարկել։ Պատասխանատու պաշտոնյաները պատասխան գրություններով հայտնել են, թե զննել են, սակայն որևէ առողջական խնդիր չի հայտնաբերվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն