Ռադան պաշտոնանկ է արել Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալին և անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկին | factor.am

factor.am Գերագույն ռադայի պատգամավորներն ընդունել են Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալի հրաժարականը։ Հունվարի 13-ին կայացած լիագումար նիստում այս որոշման օգտին քվեարկել է խորհրդարանի 265 անդամ, գրում է Meduza-ն։

«Ես լքում եմ այս պաշտոնը՝ վստահությամբ, որ հետագա գործընթացները կդառնան փոփոխությունների և բարեփոխումների հիմքը, և որ մեր համատեղ նվաճումները կծառայեն որպես Ուկրաինայի կայունության հիմք»,- Ռադայում ունեցած ելույթում հայտարարել է Շմիգալը։

Պատգամավորները նաև կողմ են արտահայտվել Վասիլի Մալյուկի՝ Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնից ազատմանը։ Այս որոշման օգտին քվեարկել է խորհրդարանի 235 անդամ։

Մալյուկը հրաժարականի մասին հայտարարել էր հունվարի սկզբին։ Գերատեսչության ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել ծառայության «Ա» հատուկ գործողությունների կենտրոնի ղեկավար Եվգենի Խմարան։

Շմիգալը Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը գլխավորում էր 2025 թվականի հուլիսից։ Մինչ այդ, նա հինգ տարի զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն