Ֆրանսիայի վերաքննիչ դատարանում սկսվել է Մարին Լը Պենի դատավարությունը | azatutyun.am

azatutyun.am Փարիզում սկսվել է Ֆրանսիայի ծայրահեղ աջակողմյան առաջնորդ Մարին Լը Պենի վերաքննիչ դատավարությունը, որը կորոշի՝ արդյոք նա կարող է մասնակցել 2027-ի նախագահական ընտրություններին։

Անցած մարտին առաջին ատյանի դատարանը հինգ տարով արգելել էր նրան պետական պաշտոն զբաղեցնել՝ Եվրամիության միջոցները չարաշահելու մեղադրանքով։ Մեղադրողները պնդել էին, որ 2004-2016 թվականներին Լը Պենը՝ կուսակիցների հետ, օգտագործել է Եվրախորհրդարանում աշխատանքի համար նախատեսված միջոցները՝ սեփական կուսակցության համար աշխատողներին վարձատրելու համար։

Վերաքննիչ դատարանի որոշումը սպասվում է մինչև ամառ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն