ԱՄՆ նախագահի հայտարարությանն առաջինը արձագանքել է Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան պաշտոնական ներկայացուցիչ Լյու Պենյույը: Նրա խոսքով` Չինաստանը վճռականորեն դեմ է ցանկացած անօրինական միակողմանի պատժամիջոցների։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել է` ցանկացած երկիր, որը բիզնես կվարի Իրանի Իսլամական Հանրապետության հետ, 25% մաքսատուրք կվճարի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ իրականացվող բոլոր առևտրային գործարքների համար։
«Մաքսատուրքերի հարցում Չինաստանի դիրքորոշումը շատ պարզ է՝ մենք միշտ համարել ենք, որ սակագնային պատերազմում հաղթողներ չկան։ Չինաստանը վճռականորեն կպաշտպանի իր օրինական իրավունքներն ու շահերը», – ասել է Մաո Նինը՝ պատասխանելով Թրամփի որոշումը մեկնաբանելու հարցին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։