armenpress.am Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը հայտարարել է, որ կղզին չի ցանկանում ԱՄՆ-ի մաս կազմել՝ ընդգծելով, որ Գրենլանդիան ձգտում է մնալ Դանիայի կազմում և խաղաղ համագործակցություն զարգացնել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ։
Նա այս մասին ասել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Գրենլանդիայի կառավարության ղեկավարը կրկնել է, որ գրենլանդացիները չեն ցանկանում լինել ԱՄՆ-ի կազմում և որպես իրենց ընտրություն տեսնում են Դանիան ու ՆԱՏՕ-ն։
«Մեր նպատակն ու ցանկությունը խաղաղ երկխոսությունն է՝ ուղղված համագործակցությանը, միջազգային իրավունքին և սեփական տարածքի նկատմամբ մեր իրավունքին»,– ասել է Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։