news.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չեղարկում է ԱՄՆ-ում գտնվող հազարավոր սոմալիացիների ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը (TPS) և կպահանջի, որ նրանք մինչև մարտի 17-ը լքեն երկիրը, հաղորդում է Fox News-ը։
«Սոմալիում պայմաններն այնքան են բարելավվել, որ այն այլևս չի համապատասխանում «Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի մասին» օրենքի պահանջներին», – զեկույցում նշել է Ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։
Նոյեմբերին Թրամփը հայտարարել է, որ անմիջապես դադարեցնում է Մինեսոտայում բնակվող սոմալիացիների ժամանակավոր պաշտպանությունը արտաքսումից՝ արագացնելով 1991 թվականին նախկին հանրապետական նախագահ Ջորջ Բուշ ավագի օրոք սկսված ծրագրի ավարտը։
ԱՄՆ-ում TPS-ի համար իրավասու է 2471 սոմալի քաղաքացի, իսկ ևս 1383-ը սպասում են այս կարգավիճակի համար դիմումների, հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունների աղբյուրին։
Կոնգրեսի անկուսակցական հետազոտական ծառայության տվյալներով՝ 2025 թվականի դրությամբ ամբողջ երկրում Սոմալիում ծնված 705 անձինք ժամանակավորապես պաշտպանված անձինք են համարվում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։