ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ընտանիքի անդամների՝ այլ երկրի քաղաքացի լինելու տեղեկությունը անհիմն է․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հաղորդագրություն է տարածել․

«Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր, բանից անտեղյակ, շրջանառության մեջ են դրել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ընտանիքի անդամների՝ այլ երկրի քաղաքացի լինելու վերաբերյալ անհիմն տեղեկություններ:

Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք հանրությանն ու ԶԼՄ գործընկերներին, որ Էդվարդ Ասրյանի ընտանիքի բոլոր անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Ավելին՝ նրա որդին «Պատիվ ունեմ» ծրագրի շահառու է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն