Եվրոպան և Կանադան պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն ՆԱՏՕ-ի անվտանգության համար․ Ռյուտե | armenpress.am

armenpress.am Ռուսաստանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան և Իրանը գնալով ավելի են մերձենում և մարտահրավեր նետում ՆԱՏՕ-ին և նրա գործընկերներին։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Չի կարելի հերքել, որ Ռուսաստանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան և Իրանը գնալով ավելի են մերձենում և մարտահրավեր նետում մեզ»,– նշել է Ռյուտեն։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ընդգծել է, որ ավարտվել է այն ժամանակաշրջանը, երբ եվրոպական երկրները կարող էին թույլ տալ, որ Միացյալ Նահանգները կրեն իրենց անվտանգության հիմնական բեռը։

«Ժամանակը, երբ մենք հարմար տեղավորված թույլ տվեցինք Միացյալ Նահանգներին կրել մեր անվտանգության բեռը, ավարտվեց։ ԱՄՆ-ն բացարձակապես հավատարիմ է ՆԱՏՕ-ին, սակայն այդ հանձնառությունն ուղեկցվում է հստակ և երկարատև ակնկալիքով, որ Եվրոպան և Կանադան ավելի մեծ պատասխանատվություն կստանձնեն իրենց անվտանգության համար»,– ասել է նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն