Ջրային կոմիտեի նախագահն ու EU4Sevan+ ծրագրի ղեկավարները քննարկել են նոր ծրագրի բաղադրիչները

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում՝ հանուն Հայաստանում կայուն համայնքային զարգացման» (EU4Sevan+) ծրագրի ղեկավար Նիլս Թեվսին, ծրագրի խորհրդական Էդգար Փիրումյանին և ծրագրի բնապահպանական բաղադրիչի ղեկավար Օլգա Վայգելին։

Այս մասին տեղեկացնում են Ջրային կոմիտեից:

«EU4Sevan+» դրամաշնորհային ծրագրի նպատակն է՝ բարելավել Հայաստանի ամենամեծ քաղցրահամ լճի՝ Սևանա լճի և լճի շրջակա միջավայրի պահպանության մակարդակը։

Ծրագիրը, որի տևողությունը երեք տարի է, հիմնված է «EU4Sevan» ծրագրի փորձի վրա, որն իրականացվել է 2020-2025 թվականներին։

Քննարկվել են նոր ծրագրի չորս բաղադրիչները և դրանց ուղղությամբ իրականացվելիք քայլերը, ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ համատեղ ստեղծելու համակարգող խորհուրդ։

Հատուկ ուշադրություն է դարձվել կեղտաջրերի մաքրման խնդրին և համայնքների ներգրավման հնարավորություններին, այդ թվում՝ Գերմանիայի համայնքների հետ համագործակցության միջոցով։

Ջրային ռեսուրսների և կեղտաջրերի կառավարման արդյունավետ համակարգի ապահովման ուղղությամբ Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։

Ծրագիրը կհամապատասխանեցնի Սևանա լճի էկոլոգիական պահանջները հարակից գետային ավազանների ջրային անվտանգության ապահովման հետ՝ միաժամանակ ապահովելով ջրային ռեսուրսների օպտիմալ բաշխումը բոլոր շահառուների միջև:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն