Ուկրաինան ԵԱՀԿ արտակարգ նիստ է նախաձեռնում Ռուսաստանի հարվածների պատճառով | armenpress.am

armenpress.am Ուկրաինայի նախաձեռնությամբ հունվարի 15-ին ԵԱՀԿ-ում կկայանա արտակարգ նիստ, որի ընթացքում կքննարկվեն Ռուսաստանի կողմից իրականացվող հարվածները և ԱՄՆ-ի ղեկավարությամբ խաղաղ ջանքերի անտեսումը։

Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։

Նախարարի խոսքով՝ նիստի ընթացքում ուշադրության կենտրոնում կլինեն Ուկրաինայի դեմ շարունակվող ռազմական գործողությունները և դրանց հետևանքները տարածաշրջանային ու եվրոպական անվտանգության համար։

«Ես կոչ եմ անում ԵԱՀԿ-ի մասնակից բոլոր պետություններին գիտակցել սպառնալիքի և մարտահրավերի իրական մասշտաբը, որը ներկայացնում է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում ամենամեծ և ամենաերկար պատերազմը՝ ուղղված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ազատության և մարդկային կյանքի հիմնարար հասկացությունների դեմ»,– նշել է Սիբիհան։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն