Իրանը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դատապարտել ԱՄՆ-ի կողմից ուժի կիրառման սպառնալիքները | shantnews.am

shantnews.am  Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտոնապես դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից դիվերսիոն գործունեությունը դադարեցնելու կոչով:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին համապատասխան նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Անվտանգության խորհրդի նախագահ Աբուկար Դահիր Օսմանին։

«Իրանը կոչ է անում Անվտանգության խորհրդին պահանջել, որ Միացյալ Նահանգները և Իսրայելի ռեժիմը անհապաղ դադարեցնեն իրենց ապակայունացնող քաղաքականությունն ու գործելակերպը և լիովին կատարեն միջազգային իրավունքի համաձայն իրենց պարտավորությունները», – ասվում է փաստաթղթում։

Այնտեղ նաև ասվում է, որ Թեհրանը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դատապարտել բռնության հրահրումը և ուժի կիրառման սպառնալիքները Միացյալ Նահանգների կողմից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն