Կանադան նույնպես կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը Հայաստանի կամ Թուրքիայի սահմանով | aravot.am

aravot.am  Կանադայի իշխանությունները երկրի քաղաքացիներին կոչ են արել անհապաղ լքել Իրանը Հայաստանի կամ Թուրքիայի հետ ցամաքային սահմաններով, տեղեկանում ենք Կանադայի կառավարության էջից:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտն էր կոչ արել ԱՄՆ քաղաքացիներին լքել Իրանը՝ զանգվածային բողոքի ցույցերի, ինտերնետ հասանելիության սահմանափակումների և հասարակական տրանսպորտի աշխատանքի ընդհատումների ֆոնին:

Հիշեցնենք, որ Իրանում հակակառավարական ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ից ազգային արժույթի աննախադեպ անկման և մեծ գնաճի պատճառով։

«Մարդու իրավունքների ակտիվիստների լրատվական գործակալությունը» հայտնել է, որ երկրում ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 2571-ի։ Նշվում է, որ նրանցից 2403-ը ցուցարարներ են, 147-ը՝ անվտանգության ուժերի անդամներ։ Հաղորդվում է նաև 18 100 մարդու ձերբակալության մասին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ հայտարարել էր Իրանի իշխանությունների հետ բանակցությունների մտադրության մասին, սակայն հետո չեղարկել էր դրանք։ ԱՄՆ նախագահը պարբերաբար կոչ է անում ցուցարարներին չդադարեցնել բողոքի ակցիաները՝ միաժամանակ հայտարարելով, որ ԱՄՆ-ն անհրաժեշտության դեպքում կդիտարկի Իրանին «պատժելու» տարբերակներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն