Միրզոյանն ու Ռուբիոն քննարկել են հայ գերիների հարցը

Միրզոյանն ու Ռուբիոն քննարկել են հայ գերիների հարցը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն քննարկել են հայ գերիների հարցը:

«Մենք քննարկել ենք հնարավոր խոչընդոտները, որոնք այս պահին մի փոքր չեն համապատասխանում խաղաղություն ձևավորող դրական տենդենցներին: Ադրբեջանում պահվող անձանց հարցը այդ հարցերից մեկն է»,- ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Ճշտող հարցին, թե քննարկվե՞լ են ԱՄՆ-ի միջնորդության և աջակցության հնարավոր քայլերը, նա պատասխանեց. «Այո, հանդիպմանը քննարկվել է նաև Ադրբեջանում պահվող հայ անձանց հարցը»:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո հանդիպման արդյունքներով հրապարակվել է  «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն