news.am Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին հունվարի14-ին հրավիրել է մամուլի ասուլիս, որի ընթացքում խոսել է Իրանում ազգային արժույթի տատանումների և Իրանի կառավարության կողմից ազգային արժույթի վերաբերյալ որոշման հետևանքով առաջացած տնտեսական խնդիրների պատճառով սկիզբ առած բողոքի ցույցերին։
«Իրանի կառավարությունը հայտարարել է, որ բնակչությունը բողոքի ակցիաների և իր դժգոհությունն արտահայտելու իրավունք ունի, ինչն ամրագրված է Սահմանադրությամբ։ Դրա հետ մեկտեղ Իրանի կառավարությունը պարտավոր է նաև ապահովել հասարակության անվտանգությունը։
Անզեն ոստիկանությանը հրահանգներ էին տրված, որ պետք է ապահովել այդ անվտանգությունը։ Ամեն ինչ փոխվել է հունվարի 9-ին, երբ պարզ է դարձել, որ տեղի ունեցող գործընթացների նպատակն այն է, ինչ արվել է Սիրիայում», – նշել է դեսպանը։
«Սա կազմակերպված հանցագործություն էր, որին մասնակցել են ահաբեկչական խմբավորումներ, որոնք հատուկ պատրաստված էին մարդկանց սպանելու համար, քանի որ Թրամփն ասել էր, որ եթե մարդիկ սպանվեն, Միացյալ Նահանգները կմիջամտի։
Իսրայելցի պաշտոնյաները, ինչպես նաև ԱՄՆ նախկին պետքարտուղար Պոմպեոն, հաստատել են, որ Մոսադի գործակալները գտնվում են Իրանի փողոցներում», – հավելել է Շիրղոլամին։