Իրենց խնդիրն է. Թրամփը՝ Գրենլանդիայի իշխանությունների կողմից ԱՄՆ-ի փոխարեն Դանիան ընտրելուն մասին | factor.am

factor.am  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գրենլանդիայի կառավարության «խնդիրն» է անվանել այն փաստը, որ նրանք նախընտրում են մնալ Դանիայի կազմում, այլ ոչ թե միանալ Միացյալ Նահանգներին, գրում է Meduza-ն։

Լրագրողները Թրամփին հարցրել են Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենի հայտարարության մասին, որը Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ գրենլանդացիները կընտրեն Դանիան, եթե նրանց խնդրեն դա անել «այստեղ և հիմա»։

«Դե՝ դա իրենց խնդիրն է։ Ես համաձայն չեմ նրա հետ։ Ես չգիտեմ, թե ով է նա, ես ոչինչ չգիտեմ նրա մասին, բայց դա մեծ խնդիր կլինի նրա համար»,- ասել է  Թրամփը։

Գրենլանդիայի վարչապետը հայտարարել էր, որ իրենք «բախվում են աշխարհաքաղաքական ճգնաժամի», սակայն կղզու դիրքորոշումը հստակ է։

«Եթե մենք ստիպված լինենք ընտրել Միացյալ Նահանգների և Դանիայի միջև այստեղ և հիմա, մենք կընտրենք Դանիան։ Մի բան պետք է բոլորի համար պարզ լինի՝ Գրենլանդիան չի ցանկանում լինել Միացյալ Նահանգների սեփականությունը, Գրենլանդիան չի ցանկանում  Միացյալ Նահանգների կողմից կառավարվել, Գրենլանդիան չի ցանկանում լինել Միացյալ Նահանգների մաս»,- նշել է նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն