Հայաստանի ԱԺ-ում բարեկամական խմբեր կստեղծվեն Օմանի, Կոլումբիայի և Դոմինիկանայի հետ | armenpress.am

armenpress.am Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Օմանի, Կոլումբիայի և Դոմինիկանայի հետ բարեկամական խմբեր ստեղծելու հարցերին: Հանձնաժողովի նիստում առաջարկներն ընդունվեցին միաձայն:

«Օմանի հետ բավականին ակտիվ երկխոսություն է սկսել Հայաստանը, նախորդ տարի Օմանում Հայաստանի Հանրապետությունը բացել է ռեզիդենտ դեսպանություն»,- ասաց հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Անդրադառնալով Կոլումբիային՝ Սարգիս Խանդանյանը հայտնեց, որ բարեկամական խումբ ստեղծելու առաջարկը եկել է կոլումբիական կողմից:

«Կոլումբիական կողմը շահագրգռված է միջխորհրդարանական կապերն ամրապնդելու հարցում»,- ընդգծեց նա։

Դոմինիկանայի Հանրապետության հետ բարեկամական խումբ ստեղծելու գաղափարն առաջացել է երկու երկրի պատգամավորների հանդիպման ընթացքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն