Մենք պատրաստ ենք մասնակցել ավելի լայն միակցվածության օրակարգին. ԵՄ դեսպանը՝ TRIPP-ի մասին | 1lurer.am

1lurer.am  2026 թվականն արդեն սկսվել է ձեռքբերումներով, և ես ուզում եմ շնորհավորել նաև մեր անունից այն աշխատանքի համար, որ կատարվել է TRIPP ուղու իմաստով: Մենք պատրաստ ենք մասնակցել ավելի լայն միակցվածության օրակարգին: Այդ մասին «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ժամանակ ասաց ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:

«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում կոնկրետ ծրագրերի մասին տարբեր մակարդակներում ակտիվ քննարկումներ կան, և մենք կշարունակենք դրանք»,- ասաց նա:

Մարագոսը ԵՄ պաշտոնյաների՝ Հայաստան առաջիկա այցերի համատեքստում նաև հայտարարեց. «Սրանք այն բոլոր ուղղություններն են, որտեղ մենք ավելի մեծ արդյունքներ ենք ակնկալում՝ ի նպաստ ՀՀ քաղաքացիների, բայց նաև ուժեղացնելու ՀՀ-ի դիմակայունությունը, անվտանգությունը և ինքնիշխանությունը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո հանդիպման արդյունքներով հրապարակվել է  «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը, որի տեքստը տարածվել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն