Յուլիա Տիմոշենկոյի դեմ քրեական գործ է հարուցվել | azatutyun.am

azatutyun.am  Ուկրաինայի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյի դեմ քրեական գործ է հարուցվել։

Ուկրաինայի Հակակոռուպցիոն ազգային գրասենյակն ու Հակակոռուպցիոն դատախազությունը այսօր խուզարկել են Տիմոշենկոյի կուսակցության գրասենյակը։ Խուզարկությունից հետո նախկին վարչապետին պաշտոնական մեղադրանքն է առաջադրվել։

Իրավապահները պնդում են, որ Գերագույն Ռադայում կարևոր քվեարկություններից առաջ Տիմոշենկոն և նրա կողմնակիցները փորձել են կաշառել իշխող մեծամասնությունը ներկայացնող օրենսդիրներին։

Ինքը՝ Տիմոշենկոն ներկայացված մեղադրանքները «աբսուրդային» է անվանել՝ պնդելով, որ հակակոռուպցիոն մարմինները «քաղաքական պատվեր են կատարում»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն