Հայաստանը մոտակա 5-6 ամիսներին ավելի շատ բախվելու է հիբրիդային սպառնալիքների. ԱԽ քարտուղար | armenpress.am

 armenpress.am Հայաստանի համար կարճաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով ռազմական սպառնալիք չկա, սակայն հիբրիդային սպառնալիքների վտանգը մի քանի անգամ ավելացել է:

Այդ մասին «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկմանը ՄԱՀՀԻ անվտանգային ֆորումի շրջանակում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Գրիգորյանը կարևորեց հաշվի առնելը, որ Հայաստանի շուրջ անվտանգության ամբողջ միջավայրը, սպառնալիքների բնույթն են փոխվում:

«Եթե այլևս կարճաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով ռազմական սպառնալիք չկա, ապա հիբրիդային սպառնալիքների վտանգը մի քանի անգամ ավելացել է: Եվ Հայաստանը, ամենայն հավանականությամբ, մոտակա 5-6 ամիսների ընթացքում ավելի շատ բախվելու է հիբրիդային սպառնալիքների»,-ասաց ԱԽ քարտուղարը:

Նրա խոսքով՝ սա է եղել պատճառը, որ կառավարությունը հետաձգել է Ազգային անվտանգության ռազմավարության հրապարակման գործընթացը:

«Տեսել ենք, որ օգոստոսի 8-ն ամբողջությամբ մեր անվտանգային միջավայրը փոխել է: Մենք այս նոր անվտանգային միջավայրում ապրելու փորձ չունենք, նաև սպառնալիքների բնույթը սկսում է փոխվել, մեզ անհրաժեշտ է, որ որոշակի ժամանակ փորձ ձեռք բերենք և տեսնենք, թե ինչպես ենք արձագանքելու այդ սպառնալիքներին»,-եզրափակեց Գրիգորյանը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն