Սրբուհի Գալյանը հաստատում է՝ հարկերը հանած, 6-7 մլն դրամի պարգևավճար է ստացել | pastinfo.am

pastinfo.am  Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հաստատում է՝ հարկերը հանած՝ 6-7 մլն դրամի պարգևավճար է ստացել։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այդ տեղեկատվությունը գաղտնի չէ և այն ժամանակին հայտարարագրվելու է։

«Սա հավելավճար է, որը հանրության աչքին երևալու է որպես միանվագ գումար, բայց ես համարում եմ, որ սա ամբողջ տարվա աշխատանքի դիմաց վարձատրություն է»։

Նա կարծում է, որ կառավարությունը կարող էր, ու ապագայում, կգնա շատ ավելի ռադիկալ որոշման և կվերանայի պետական պաշտոն զբաղոցնող անձանց վարձատրության գործակիցները, բայց քանի որ դա կլիներ տևական պրոցես, այս պահին որոշում է կայացվել կառավարության կատարողականի, այսինքն, աշխատանքների հիման վրա որոշակի տոկոսային հարաբերակցությամբ տրամադրել համապատասխան պարգևավճարներ։ Ընդ որում՝ պարգևավճարները տրվել են ոչ միայն ղեկավարներին, այսինքն, կառավարության անդամներին, ու նախարարների տեղակալներին, այլ տրամադրվում են նախարարությանը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր կոնկրետ նախարարության առաջնահերթությունների կատարման ծավալը։ Այսինքն, այդ պարգևատրումները ստանում է նախարարության ամբողջ աշխատակազմը»,- ասաց Գալյանը։

Նրա դիտարկմամբ՝ պարգևավճարների բաշխման մեթոդաբանությունը շատ երկար է քննարկել կառավարությունը։ «Որոշում է կայացվել պատճառաբանված կերպով բաշխել պարգևավճարները, կամ կարող եք դա համարել աշխատանքի վարջատրություն»,-ասաց նա՝ վստահեցնելով, որ պարգևավճարները «հույժ գաղտնի» չեն եղել։

«Ես կարծում եմ, որ կառավարության անդամները, դատավորները, իրավապահ համակարգի ներկայացուցիչները կատարում են այնպիսի աշխատանք, որը պետք է բարձր վարձատրվի։

Գլխավոր դատախազի պաշտոնից հետո, երբ նշանակվեցի նախարարի պաշտոնում՝ իմ աշխատավարձը տարբերվում էր ինձ համար ամբարենպաստ տեսանկյունով, որովհետև ավելի ցածր էր, քան Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում ստացած աշխատավարձը»,- ասաց նա ընդգծելով, որ կարող էր հրաժարվել, բայց գոհ է որ ընտրել է այդ ճանապարհը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն