Ուկրաինան նոր պաշտպանության նախարար ունի | azatutyun.am

azatutyun.am  Ուկրաինայի խորհրդարանը՝ Գերագույն ռադան, այսօր 277 կողմ քվեներով պաշտպանության նախարար է նշանակել Միխաիլ Ֆյոդորովին։

Նախօրեին նա ազատվել էր փոխվարչապետի և թվային տրանսֆորմացիայի հարցերով նախարարի պաշտոններից։ Նախորդ պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը հրաժարականի դիմում էր ներկայացրել հունվարի 13-ին։

Շմիգալը ռազմական գերատեսչությունը ղեկավար էր նշանակվել 2025-ի հուլիսին, մինչ այդ նա շուրջ հինգ տարի աշխատում էր որպես Ուկրաինայի վարչապետ։ Նախագահ Զելենսկին այսօր Շմիգալին առաջադրել է էներգետիկայի նախարարի պաշտոնում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն