Բենզին վաճառող տնտեսվարողներից որևէ մեկը չի բողոքել վաճառքի ծավալների պակասելուց. Գեղամ Գևորգյանը՝ Ադրբեջանից բենզինի ներմուծման մասին | armenpress.am

armenpress.am Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի աշխատակիցները զրուցելով բենզինի ներկրմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ այս պահին որևէ բողոք կամ իրենց վաճառքի ծավալների պակասելու վերաբերյալ դժգոհություն չեն արձանագրել

Հունվարի 14-ի ասուլիսում այս մասին հայտարարեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ՀՀ կառավարությունը երկու ընկերության է առաջարկել բենզին ներկրել Ադրբեջանից՝ Գեղամ Գևորգյանը նշեց.

«Իմ պատկերացմամբ, մի փոքր այլ բանի մասին է խոսքը, որովհետև կառավարությունը չի հանդիսացել բենզին ներկրող, որ ինչ-որ մեկին առաջարկի, այլ, ենթադրում եմ, Ադրբեջանից բենզին բերելու հնարավորության մասին է եղել խոսքը: Այսինքն, տնտեսվարող սուբյեկտներին ոչ թե նախապատվություն տալու, այլ հնարավորության մասին է խոսքը: Ենթադրում եմ, որ բոլորն էլ իմացել են, եթե անկեղծ լինենք, որ Ադրբեջանի հետ արդեն փորձում ենք առևտրաշրջանառություն…

Չի եղել տնտեսվարող սուբյեկտ, որը մեզ հետ շփումների ընթացքում ասել է, որ ինքը չգիտեր, որ կարելի է գնալ, բերել, որովհետև հիմա նորից երկու տնտեսվարող են բերում, բայց ավելի քան բոլորին հայտնի է, որ կա նման հնարավորություն:

Ենթադրում եմ, որ խոսքը կառավարություն-բիզնես կոմունիկացիայի մասին է, այլ ոչ թե սահմանափակման: Երկու հոգու հետ են շփվել, մնացածը, ենթադրաբար, ներկրելու ցանկություն չեն ունեցել»:

Գեղամ Գևորգյանը նշեց, որ իրենք զրուցել են տնտեսվարող սուբյեկտների հետ և որևէ մեկն այս պահին չի բողոքել կամ դժգոհել իրենց վաճառքի ծավալների նվազումից:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն