Արևմտյան մի շարք պետություններ սկսել են տարհանել Իրանում իրենց դեսպանատների անձնակազմին և քաղաքացիներին՝ այդ երկրում ստեղծված իրավիճակի սրման ֆոնին:
Ըստ AFP-ի աղբյուրների տեղեկությունների՝ Ֆրանսիան տարհանել է իր դեսպանատան աշխատակիցներին Իրանից՝ իրավիճակի արագ սրման պատճառով։ Այնուամենայնիվ, դիվանագիտական առաքելության մի մասը մնում է Թեհրանում քաղաքացիներին օգնելու համար:
Շվեդիան իր քաղաքացիներին խորհուրդ է տրվել զերծ մնալ Իրան մեկնելուց, իսկ արդեն այդ երկրում գտնվողներին՝ հնարավորինս շուտ հեռանալ։
Ավելի վաղ Կանադայի կառավարությունն էր նման կոչով ու խորհրդով դիմել Իրանում գտնվող իր քաղաքացիներին:
Իսկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել ռուսաստանցիներին պահպանել նախազգուշական միջոցառումները։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։