Դանիան ՆԱՏՕ-ի հետ գործակցությամբ կմեծացնի Գրենլանդիայում ռազմական ներկայությունը | armenpress.am

armenpress.am Դանիայի Զինված ուժերը հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի գործընկերների հետ համագործակցությամբ կմեծացնեն ռազմական ներկայությունը Գրենլանդիայում։

Այս մասին նշված է ռազմական գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում։

Նաև նշված է կղզու տարածքում զորավարժանքներ իրականացնելու մասին։

«Այսօրվանից կավելացվի ռազմական ներկայությունը Գրենլանդիայում և դրա շուրջ՝ ՆԱՏՕ-ի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ»,- ասված է հայտարարությունում։

Գրենլանդիան Դանիայի կազմի մեջ է մտնում ինքնավար տարածքի իրավունքներով և ունի անկախություն հռչակելու իրավունք։ Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը հունվարի 13-ին հայտարարել է, որ կղզին նախընտրում է լինել Դանիայի կազմում և չի ցանկանում լինել ԱՄՆ-ի մաս։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն