Արդարադատության նախարարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են իրավական փոխօգնության ոլորտին առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆին և շնորհավորել նրան դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ։

Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Եգիպտոսի միջև իրավական փոխօգնության ոլորտին առնչվող հարցերին ու ընթացակարգերին, ինչպես նաև համագործակցության տարբեր ձևաչափերին՝ մասնավորապես իրավապայմանագրային դաշտի արդիականացմանը և նոր մշակվող նախագծերի առաջընթացին։

Նախարարն ու դեսպանը քննարկել են «Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև քաղաքացիական և առևտրային գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» պայմանագրի նախագիծը։

Սրբուհի Գալյանը ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների գործընթացը՝ նշելով, որ նոր Սահմանադրության տեքստը նախատեսվում է պատրաստել մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները։

Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել համագործակցության ձևաչափի վերաբերյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն