Տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին ԱՄՆ-ն որպես նախազգուշական միջոց Մերձավոր Արևելքում իր հիմնական ռազմաբազաներից դուրս է բերում զինծառայողների մի մասին։ Այդ մասին Reuters-ին հայտնել է ամերիկացի պաշտոնյան՝ անանունության պայմանով։
CNN-ի տվյալներով՝ որոշ զինծառայողների առաջարկվել է լքել Կատարում գտնվող Ալ-Ուդեյդ ավիաբազան, որը ԱՄՆ-ի ամենախոշոր ռազմաբազան է Մերձավոր Արևելքում։ Այնտեղ տեղակայված է շուրջ 10 հազար զինծառայող։ Հունիսին Իրանը թիրախավորել էր այդ բազան այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հարվածներ էր հասցրել իրանական միջուկային օբյեկտներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, ԱՄՆ-ը դիտարկում է Իրանի նկատմամբ գործողությունների «մի քանի շատ կոշտ տարբերակներ»։ ԶԼՄ-ների տվյալներով՝ խոսքը կարող է անգամ գնալ ռազմական ուժի կիրառման մասին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։