Ոչ թե Ռուսաստանը, այլ Ուկրաինան է է ձգձգում հնարավոր խաղաղության համաձայնագիրը. Թրամփ | azatutyun.am

azatutyun.am  Ոչ թե Ռուսաստանը, այլ Ուկրաինան է ձգձգում հնարավոր խաղաղության համաձայնագիրը, Reuters-ի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Թրամփը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ավարտել իր գրեթե չորս տարվա ներխուժումը Ուկրաինա. «Կարծում եմ՝ Ուկրաինան պակաս պատրաստ է համաձայնության գալ»։

Հարցին, թե ինչո՞ւ ԱՄՆ-ի գլխավորությամբ բանակցությունները դեռևս չեն լուծել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայի ամենամեծ ցամաքային հակամարտությունը, Թրամփը պատասխանել է. «Զելենսկի»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն