Ինձ ասել են, որ Իրանում սպանությունները դադարել են, մահապատիժներ իրականացնելու ծրագրեր չկան. Թրամփ | 1lurer.am

1lurer.am  Վաշինգտոնը տեղեկություններ ունի, որ Իրանի իշխանությունները այլևս մահապատիժներ իրականացնելու ծրագրեր չունեն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ինձ ասել են, որ Իրանում սպանությունները դադարել են, որ մահապատիժներ իրականացնելու ծրագրեր այլևս չկան: Ես լավ աղբյուր ունեմ, որը պատմում է ինձ այս մասին»,- Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է նա:

Ավելի վաղ Թրամփը սպառնացել էր կոշտ միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ՝ ի պատասխան իշխանությունների կողմից երկրում լայնածավալ բողոքի ցույցերի ճնշման։ Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Թրամփը դեռևս չի որոշել, թե ինչ կոնկրետ միջոցներ է պատրաստ ձեռնարկել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն