shantnews.am Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի մայրաքաղաքում իրավիճակը համակարգող շտաբի ստեղծման մասին, որտեղ էլեկտրաէներգիայի անջատումը շարունակվում է արդեն երկրորդ օրը։
«Կիև քաղաքում իրավիճակը համակարգելու համար կստեղծվի շտաբ, որը կգործի մշտապես», – իր Telegram ալիքում ասել է Զելենսկին Ուկրաինայի էներգետիկայի ոլորտում արտակարգ իրավիճակների վերաբերյալ հանդիպումից հետո։
Նա նաև հանձնարարել է կառավարությանը պատրաստել պարետային ժամի կանոնների վերանայում չափազանց ցուրտ եղանակի համար։ Կիևում ջերմաստիճանը ցերեկը մինուս 11-12 աստիճան է, իսկ գիշերը՝ մինուս 16-17 աստիճան։ Страна հրատարակության տվյալներով՝ Ուկրաինայում ջերմաստիճանը մինչև -20 կլինի և կտևեն առնվազն մինչև հունվարի վերջ։
Զելենսկին ընդգծել է, որ պետք է նաև ավելացնել այն վայրերի թիվը, որտեղ կարելի է անվճար տաքանալ։