Հրդեհ է բռնկվել ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շենքում. այն մարվել է | factor.am

factor.am  ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շենքում առավոտյան հրդեհ էր բռնկվել։ Տեղեկությունը Factor.am-ին փոխանցեցին ՆԳՆ ոստիկանության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։

«Հրդեհի մասին Փրկարար ծառայությունը ահազանգ է ստացել առավոտյան։ Մեկնել է մեկ մարտական հաշվարկ։ Կրակը մարված է, տուժածներ չկան»,- հայտնեցին վարչությունից։

Դեռևս պարզ չէ, թե ինչն է եղել հրդեհի պատճառը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն