Ավանի համայնքային ոստիկանները ձերբակալել են մեքենայի հայելիներ գողացող երիտասարդներին

Ավտոմեքենաներից հայելիների գողությունների վերաբերյալ հաղորդումներ Համայնքային ոստիկանության Ավանի բաժնում ստացվել էին հունվարի 10-ին, 11-ին և 13-ին։ Այդ օրերին Ծարավ Աղբյուրի փողոցի տարբեր հատվածներում կայանված հինգ մեքենայից հայելիներ էին գողացել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունները կատարել են Քանաքեռ-Զեյթունի բնակիչ 20 և 21 տարեկան երկու երիտասարդներ։

Երկուսն էլ ձերբակալվել ու ներկայացվել են նախաքննական մարմին, որտեղ տվել են խոստովանական ցուցմունք։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն