Զինվորի մահվան դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել. ՔԿ-ն չի մանրամասնում, թե ինչ հոդվածով | factor.am

factor.am Երեկ առավոտյան N զորամասում հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեից՝ առանց մանրամասնելու, թե որ հոդվածով է նախաձեռնվել վարույթը՝ սպանության, թե ինքնասպանության։

«Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն»,- նշեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Հիշեցնենք՝ երեկ ՊՆ մամուլի քարտուղարը հաղորդագրություն տարածեց, որ առավոտյան 09:50-ի սահմաններում զորամասերից մեկում զինծառայողի դի է հայտնաբերվել։ Ըստ Պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ Վահան Պետրոսյանի մարմնին հրազենային վնասվածք է եղել։ «Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»,- հաղորդագրությանը կից գրել էր Արամ Թորոսյանը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն