ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել Իրանից Ադրբեջանով չհեռանալ | factor.am

factor.am ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը։ Եթե դա անվտանգ է, դիտարկել ցամաքային ճանապարհով Թուրքիա կամ Հայաստան մեկնելու հնարավորությունը։ Այս մասին ասվում է Բաքվում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։

«ԱՄՆ քաղաքացիները, որոնք անհապաղ անհրաժեշտություն ունեն Իրանից մեկնելու Ադրբեջանով, պետք է տեղյակ լինեն, որ Իրանից Ադրբեջան մուտքը սահմանափակվել է ԱՄՆ քաղաքացիների համար լարվածության աճի ժամանակահատվածներում, ինչպիսին էր 2025 թվականի հունիսին Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը: ԱՄՆ քաղաքացիները պետք է դիտարկեն Իրանից մեկնելու այլընտրանքային ուղիներ»,- ասվում է հայտարարության մեջ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն