ԵՄ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակումն ու Հայաստանին փոխանցումը | factor.am

factor.am ԵՄ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից 4 հայ գերիների՝ Դավիթ Դավթյանի, Գևորգ Սուջյանի, Վիգեն Էուլջեքջյանի, Վագիֆ Խաչատրյանի ազատ արձակումն ու փոխանցումը Հայաստանին:

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից պահվող 4 հայերի ազատ արձակումը և փոխանցումը։ Սա մեծ քայլ է առաջ՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել երկու երկրների միջև հետագա դրական քայլերին»,- հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր խոսնակ Անիտա Հիփերը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն