Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը խորհուրդ է տվել քաղաքացիներին խուսափել Իսրայել այցելելուց | armenpress.am

armenpress.am Մեծ Բրիտանիայի իշխանությունները խորհուրդ են տվել իրենց քաղաքացիներին խուսափել Իսրայել ուղևորություններից՝ առանց ծայրահեղ անհրաժեշտության:

«Ներկայում արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Իսրայել ցանկացած ուղևորություններից, բացառությամբ ծայրահեղ անհրաժեշտության դեպքերի», – ասվում է Բրիտանիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Բրիտանական լրատվամիջոցները նշում են, որ այս հայտարարությունը պայմանավորված է Իրանում վերջին օրերի զարգացումների և հնարավոր ռազմական գործողությունների անցկացման հավանականության հետ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն