ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ Դանիայի ԱԳ նախարարի հանդիպումը չի վերացրել Գրենլանդիայի շուրջ տարաձայնությունները | armenpress.am

armenpress.am ԱՄՆ-ի, Դանիայի և Գրենլանդիայի ներկայացուցիչների միջև Վաշինգտոնում կայացած հանդիպումը կառուցողական էր, սակայն միևնույն ժամանակ կողմերի միջև տարաձայնություններ են մնում Գրենլանդիայի խնդրի շուրջ: Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հունվարի 14-ին հայտարարել է Դանիայի ԱԳ նախարար Լարս Լեկե Ռասմուսենը։

«Մենք չկարողացանք փոխել ԱՄՆ-ի դիրքորոշումը Գրենլանդիայի հարցում», – ասել է նա հանդիպման վերաբերյալ՝ արձանագրելով, որ հանդիպումը կառուցողական էր և անկեղծ։

Գրենլանդիայի ԱԳ նախարար Վիվիան Մոտցֆելդտը հայտարարել է, որ կողմերը կարող են ամրապնդել համագործակցությունը, սակայն «դա չի նշանակում, թե Գրենլանդիան ցանկանում է դառնալ ԱՄՆ-ի մաս»։

Ռամուսենը նաև ասել է, որ Վաշինգտոնի հայտարարություններն այն մասին, թե իբր Չինաստանը վերահսկողության տակ է վերցնում Արկտիկան, իրականությանը չեն համապատասխանում։ «Այն պնդումը, որ մենք ամենուրեք չինական ռազմանավեր ունենք, ճիշտ չէ», – ընդգծել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել ՆԱՏՕ-ին ազդել Դանիայի վրա՝ կանխելու Ռուսաստանի և Չինաստանի ներկայության մեծացումը Գրենլանդիայի տարածաշրջանում և առհասարակ Արկտիկայում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն